00:00:00

Ստեփանակերտում ախտահանել են շուկաները

21:26, 06 ապրիլ 2020

«Չնայած ոչ բարենպաստ եղանակային պայմաններին՝ մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են ըստ ժամանակացույցի նախատեսված կանխարգելիչ միջոցառումները, որոնցում ներգրավված են Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երեք ընկերություն: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Չնայած ոչ բարենպաստ եղանակային պայմաններին՝ մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են ըստ ժամանակացույցի նախատեսված կանխարգելիչ միջոցառումները, որոնցում ներգրավված են Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երեք ընկերություն: Այսպես՝ «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ կողմից քլորի լուծույթով ախտահանվել է Իսակովի փողոցում գործող գյուղմթերքի շուկան, իսկ «Ջերմային տնտեսություն» և «Սանմաքրում» ընկերությունների կողմից՝ կենտրոնական շուկայի տարածքը: Մայրաքաղաքի ողջ տարածքում նմանօրինակ կանխարգելիչ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»,-հայտնում են Շտաբի ֆեյսբուքյան էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր