00:00:00

Երբ ասում եմ՝ ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր կարիքներն իմ մտքում են, դա ուղղակի խոսք չէ. Նիկոլ Փաշինյան

20:10, 06 ապրիլ 2020

Նիկոլ Փաշինյանն այսօր, պատասխանելով քաղաքացիների հարցերին, պատասխանեց նաև օգտատերերի կողմից շատ հավանում ստացած այն հարցին, թե վարչապետն ինչպես է դիմունում ժողովրդին: «Սիրելի ժողովուրդ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ ես գիտեմ՝ շատերիդ համար դժվար է, և երբ ես ասում եմ՝ ձեր բոլորի ցավերն իմ սրտում են, ձեր կարիքներին իմ մտքում են, դա ուղղակի խոսք չէ, դա գիտակցություն է, հոգեվիճակ է և մտքի կարգաբերում է: Սա ասում եմ նրա համար, որովհետև ինձ համար ևս դժվար է, իսկ թե ինչպես եմ այս ամենին դիմանում՝ դիմանում եմ այնպես, ինչպես դուք եք դիմացել 30 տարի շարունակ»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ծառայելը, և պետք է այնպիսի հնարավորություն ունենա ծառայելու, որ Արցախի և Հայաստանի քաղաքացիները կրկին հիասթափություն չապրեն: Նա  վստահեցրեց, որ հանուն սրա պատրաստ է ամեն ինչ անել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր