00:00:00

Ինձ լուսանկարներ են ուղարկել, որ բանկի մասնաճյուղերում հերթեր են. մարդիկ զրո տոկոսով գյուղվարկեր են ստանում. Փաշինյան

19:28, 06 ապրիլ 2020

Մենք գյուղատնտեսության ոլորտում շատ կարեւոր ծրագրեր ենք իրականացնում. կորոնավիրուսի շրջանում կարեւոր որոշումներ ենք կայացրել եւ հիմա ըստ էության, կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադռանալով հարցին, թե ի՞նչ անեն այն գյուղացիները, որոնք չունեն բավարար գումար իրենց աշխատանքները սկսելու համար: Նա հավելեց, որ նաեւ միկրովարկեի տոկոսներն են զրոյացրել ենք. «Ինձ այսօր ահազանգեր էին ուղարկել լուսանկարներով, որ «Ակբա Ագրիկոլ բանկի» մասնաճյուղերում հերթ է, որոնք վարկեր են ստանում: Ահազանգում էին, որ այդտեղ սոցիալական հեռավորությունը չեն պահում: Մինչեւ մեկ մլն դրամանոց վարկեր են տրվում առանց տոկոսի: Կառավարությունը հետեւում է եր երբ այդ 2 մլրդ դրամի պաշարը սպառվի, մենք նոր միջոցներ կներգրավենք, որ այս տարի մեր բոլոր հայրենակիցները, որոնք ուզում են ստանալ վարկեր եւ ունեն համապատասխան վարկային պատմություն, նրանք դրանք ստանան»,-ասաց Փաշինյանը: «Հակաճգնաժամային երկրորդ միջոցառման շրջանակներում եւս զրոյացրել ենք գյուղատնտեսական վարկերը: Խոսքը խելացի անասնաշենքերի, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման մասին է:  Մենք սուբսիդավորում ենք այդ ծրագրերը: Մենք հընթացս կհետեւենք, որ եթե տեսնենք հասանելիությունը բավարար չէ, ծրագրերում համապատասխան փոփոխություններ կանենք»,-ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր