00:00:00

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նա «Վարդաշեն» ՔԿՀ աշխատակից է

20:00, 06 ապրիլ 2020

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին  հայտնեց Գողթի գյուղապետ Կարեն Գաբրիելյանը` նշելով, որ մոտ 30 տարեկան տղամարդը աշխատում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում «Շաբաթ օրը նրան  թեստավորման համար նմուշառում է իրականացվել եւ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Այնուհետեւ  տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Ընտանիքի անդամները մեկուսացվել են տանը»,- ասաց Գաբրիլյանը: Գյուղապետը նշեց, որ վարակվածի ինքնազգացողությունը լավ է, հիվանդությանը բնորոշ ծանր ախտանիշներ չունի: «Նրա շփման շրջանակը մեծ չի, ամեն դեպքում մեկուսացրել ենք բոլորին տանը, դեռ ոչ մեկը առողջական գանգատ չունի: Ամեն առավոտ էլ գյուղի փողոցները, խանութները, ամեն ինչ քլորաջրով ախտահանում ենք»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր