00:00:00

Արարատ Միրզոյանն ԱԺ մի շարք աշխատողներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել

18:22, 06 ապրիլ 2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել պարգևատրումների մասին։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը», - ասված է կարգադրության մեջ: Նշենք, որ կարգադրության մեջ պարգևատրման չափ նշված չէ։ Մարտի 24-ի որոշմամբ էլ ԱԺ նախագահը կարգադրություն էր ստորագրել, որով նախատեսվում էր պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով: Այս կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պարտավորվում է պատգամավորների համաձայնությամբ այդ վճարումներից փոխանցումներ կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվեհամարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր