00:00:00

Բնապահպանության նախարարությունում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործից նախկին նախարարի վերաբերյալ անջատված մասն ուղարկվել է ՀՔԾ

17:12, 06 ապրիլ 2020

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ բնապահպանության նախարարությունում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ, որն  անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից, առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին: Քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձի վերաբերյալ մասն անջատվել է և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր