00:00:00

6 ոստիկանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

16:32, 06 ապրիլ 2020

ՀՀ ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմել է 6667 արձանագրություն, որոնցից 1735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ։ Այս մասին կառավարությունում հրավիրված  ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ Նա նշեց՝ 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ ու ավելի ուղևոր հանդիսացող անձիք, իսկ 69 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ կանոնները խախտելու համար։ «Մինչ օրս արգելվել է թվով 3007 տրանսպորտային միջոցների մուտքը մի վարչական տարածքից մյուս վարչական տարածք», - ասաց նա։ Փոխոստիկանապետի խոսքով՝ այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժվում են 83 վարակակիրներ։ Նրանցից վեցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր