00:00:00

Արցախում ո՞ր ապրանքներն են թանկացել

16:24, 06 ապրիլ 2020

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 6-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 3 գնաճ և 2 գնանկում: Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. հնդկաձավար 1 կգ` 35 դրամ կամ 5.5%, շաքարավազ 1 կգ` 3 դրամ կամ 1% և կարագ «տեղական»200գր՝ 3 դրամ կամ 0.3%:
Գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ` 66 դրամ կամ 7% և բրինձ «սպիտակ երկարահատիկ» 1կգ՝ 6 դրամ կամ 1.4 %: Փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր