00:00:00

146 հոգի ունի թոքաբորբ, 35-ի վիճակը ծանր է, 8-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են

16:21, 06 ապրիլ 2020

«Մեզ պետք է խորհելու տեղիք տա, որպեսզի մենք ազգովի շարունակենք այն ծրագրերը պահպանելու այդ թիվը եւ ավելի ցածր ցուցանիշներ արձանագրել»։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի այսօրվա հաստատված դեպքերի քանակին։ Հիշեցնենք, որ այսօր արձանագրվել է 11 դեպք։ Նա հայտնեց, որ համեմատաբար հանգիստ դինամիկան պետք է պահպանել։ Թորոսյանը մեկ անգամ եւս հորդորեց հետեւել պարետի ցուցումներին, եւ մնալ տանը։ Միաժամանակ Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մեծ մասը ջերմություն չունի։ 146 հոգի ունի թոքաբորբ։ Մոտ 35 հոգի ծանր վիճակում է, իսկ պացիենտներից 8-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են։ Թորոսյանը հայտնեց, որ մեկուսացման վայրերում են գտնվում 1500 քաղաքացի, իսկ ինքնամեկուսացման մեջ է 5 հազար քաղաքացի՝ հատուկ ցուցումով։ Առողջապահության նախարարն ասաց, որ մեկուսացված քաղաքացիներից 400-ը կրկնակի թեստավորվել եւ դուրս են գրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր