00:00:00

Փաշինյանի խորհրդականը՝ «Մոգո» վարկային կազմակերպության տնօրեն. ովքե՞ր են տերերը. Հ1-ի հետաքննությունը

16:15, 06 ապրիլ 2020

Այս տարվա մարտի 24-ին Կենտրոնական բանկը ուժը կորցրած ճանաչեց «Վարկս էյ էմ» ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափը չպահպանելու համար։ Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքն ուսումնասիրել է, թե ինչ այլ անձանց և կազմակերպությունների հետ էր փոխկապակցված այս ընկերությունը և ո՞վ է կանգնած արագ վարկեր տրամադրող մի շարք ընկերությունների թիկունքում։ «Վարկս» և ոչ միայն. լատվիական ծագմամբ վարկային կազմակերպություններ ՀՀ-ում Վարկային կազմակերպությունն իր գործունությունը սկսել է Հայաստանում 2016-ին։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ «Վարկս»-ի խորհրդի անդամները լատվիացիներ են, իսկ գործադիր տնօրենը Վարդան Հովսեփյանն է։ Վերջինս մինչ այդ եղել է ԿԲ-ի բանկային վերահսկողության վարչության մասնագետ, «Արարատբանկի» ներքին աուդիտի ղեկավար, մեկ այլ վարկային կազմակերպության՝ «Ֆասթ կրեդիտի» գործադիր տնօրեն։ «Վարկսի» կանոնադրական կապիտալը 600 միլիոն դրամ է, ընկերությունն ունի 52 մասնաճյուղ։ «Վարկսի» բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է «Էյ Էս Թի այ ջի ինվեսթ» ընկերությանը։ «Թի այ ջի ինվեսթը» գրանցված է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ Skantses 52 հասցեում։ Ըստ լատվիական ընկերությունների ռեգիստրի՝ այս «Թի այ ջի ինվեսթի»։ Ընկերության շահառու սեփականատերը (բենեֆիցիար) Լատվիայի քաղաքացի Աիգարս Կեսենֆելդն է։ Ավելի ուշ լատվիական վարկային կազմակերպությունը վերաձևավորվել է մեկ այլ ընկերության՝ «Ֆինկո ինվեստ» անունով։ Վերջինի բաժնետիրական կապիտալը գերազանցում է 1.5 միլիոն եվրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր