00:00:00

Ղազարյանների ընտանիքը 2 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման ծրագրին

15:53, 06 ապրիլ 2020

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն տրամադրողների ցանկը ընդլյանվում է։ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 03.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 864664835.7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3346: Միաժամանակ բազմաթիվ անհատներ եւս միանում են եւ իրենց հնարավորությունների շրջանակում պայքարում կորոնավիրուսի կանխարգելմանը։ Irakanum.am-ը տեղեկացավ, որ այսօր հերթական աջակցությունն է ցուցաբերվել մի շարք հիվանդանոցների, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված մեր համաքաղաքացիները։ Երեւանի Այգեստան թաղամասի բնակիչ Էդգար Ղազարյանը երկու միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման եւ հաղթահարման համար։ Մեզ հետ զրույցում Ղազարյանը հայտնեց, որ մշտապես էլ տարբեր սոցիալական ծրագրեր են իրականացրել, որոնց մասին նախընտրում են չխոսել։ Գումարը փոխանցել է Ղազարյանների ընտանիքի անունից, բայց Էդգարը նշում է, որ թաղում կան բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր եւս կցանկանային իրենց աջակցությունը ցուցաբերել, սակայն չունեն միջոցներ։ «Այս գումարը չնայած մեր ընտանիքի անունից է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ Այգեստանի այն բոլոր բնակիչները, ովքեր հնարավորություն չունեն աջակցելու, կարող են վստահ լինել, որ փոխանցված գումարը նաեւ իրենց անունից է», - ասաց Ղազարյանը, հավելելով, որ հույս է հայտնում, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը արդյունավետ կլինեն եւ աշխարհը կկարողանա արագ դուրս գալ ստեղծավ իրավիճակից։ Նա նաեւ շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վարակվել են կորոնավիրուսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր