00:00:00

Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի վարկանիշը՝ այն «կայունից» «բացասական» դարձնելով

15:45, 06 ապրիլ 2020

Հեղինակավոր Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի (IDR) կանխատեսումը՝ այն «կայունից» «բացասական» դարձնելով և IDR-ը հաստատելով «BB-» մակարդակում: Ինչպես նշվում է fitchratings.com կայքում, կորոնավիրուսի շոկը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա և դա տեղի է ունենում երկրի՝ հարաբերականորեն բարձր արտաքին պարտքի և ընթացիկ գործառնությունների հաշվի կառուցվածքային դեֆիցիտի ֆոնին: Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե ընթացիկ տարում համավարակի տարածումը չզսպվի, ապա Հայաստանի մասով կանխատեսումներն առավել բացասական դառնալու ռիսկեր կունենան: «Մենք կանխատեսում ենք, որ կորոնավիրուսի շոկը ՀՆԱ-ի աճը 2019թ. գրանցված 7.6%-ից կիջեցնի 0.5%-ի: Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասամբ կվերականգնվի 2021թ.՝ հասնելով 5.5%-ի: Եթե վարակի երկրորդ ալիք գա և սահմանափակումների միջոցառումները կրկին գործարկվեն, Հայաստանի վերաբերյալ մեր տնտեսական և ֆիսկալ կանխատեսումները կրկին բացասական փոփոխության կենթարկվեն», - ասված է Fitch Ratings-ի հաղորդագրությունում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի կառավարության ընդհանուր պարտքը ընթացիկ տարում կկազմի 59.2%, սակայն 2021թ. իջնի 56.0%-ի: Բացի այդ, մասնագետները նշում են, որ ստեղծված իրավիճակն ավելացնում է Հայաստանի տնտեսության համար արտաքին ռիսկերի մակարդակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր