00:00:00

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք. մարզպետ

15:30, 06 ապրիլ 2020

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 հաստատված դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ»,-հայտարարել է Տավուշի մարզպետը: Մարզում կա 7 մեծ և փոքր սանիտարական անցակետ, որտեղ շատ հազվադեպ են հանդիպում մարդիկ, որոնք առանց թույլտվության կամ անցագրի են լինում: «Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- ասել է մարզպետը։ Հայկ Չոբանյանը նաև խնդրել է ակտիվ լինել, մասնակցել գյուղատնտեսական աշխատանքիներին՝ պահպանելով հեռավարությունն ու սանիտարահիգիենիկ կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր