00:00:00

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից մեկուսացվածներ չկան

15:01, 06 ապրիլ 2020

Ապրիլի 1-ին 50 տարեկանում թոքաբորբից մահացել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը։ Նրա հարազատները դիմել են Առողջապահության նախարարությանը՝ խնդրելով, որպեսզի իրենց առնչվող տեղեկությունները չհանրայնացվեն։ Այս պահին հայտնի է միայն, որ երգչուհու քույրը ևս վատառողջ է և նրան թեստավորել են, թե ինչիպիսին է եղել պատասխանը, դեռ հայտնի չէ։ Այս օրերին համառ տեղեկություններ էին տարածվում, որ երգչուհին կարող է վարակած լինել նաև օպերային երգչախմբի իր գործընկերներին, և որ նրանցից շատերին մեկուսացրել են։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը Factor.am-ին դեռ ապրիլի 1-ին տեղեկացրել էր, որ երգչուհին վերջին անգամ փորձի է մասնակցել մարտի 13-ին։ Այսօր Կարինե Կիրակոսյանը նշեց, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների մեկուսացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը և հավաստիացրեց, որ երգչուհու հետ վերջին շփումից հետո կարանտինային 14 օրն անցած է։ Աղբյուրէ Factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր