00:00:00

Նոր արտառոց օջախներ չկան եւ վիրուսի լայն տարածում չի եղել․ ԱՆ խոսնակ

14:40, 06 ապրիլ 2020

Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է մեկուսացվածների, ինչպես նաև կոնտակտավորների շրջանում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, հայտնելով, որ այս պահին նոր արտառոց օջախներ չկան եւ վիրուսի լայն տարածում չի եղել։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ի տվյալներով Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված նոր 11 դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակն 833 է, Բուժվածներ — 62 Փաստացի բուժվողներ — 763 Բացասական թեստեր — 4096 Մահվան ելքեր — 8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր