00:00:00

Վահագն Վերմիշյանը եւս 2 ամիս կմնա կալանավորված. դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը

13:37, 06 ապրիլ 2020

Քաղաքաշինության կոմիտեի նախկին  նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։ Պաշտպանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր