00:00:00

Հայաստանը ինքնադատաստանի երկիր չի․ Անի Սամսոնյան

13:25, 06 ապրիլ 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, սույն թվականի մարտի 12-դիմել էի ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակի՝ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող գործողությունների մասով ուսումնասիրություն կատարելու և քրեական գործ հարուցելու ուղղությամբ։ Դատախազությունը դիմումս հասցեագրել է Ոստիկանություն։ Ինձ պատասխանել են, որ հանցագործության մասին հաղորդումս ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ նույն փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը որոշելու համար։
Հիշեցնեմ, որ ես հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է էի Քրեական օրենսգրքի 322 (Ինքնիրավչություն) 223.2 223.3 (Քրեական ենթամշակույթ) հոդվածներով։ Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Քրեական հետապնդում իրականացնող մարմնից ակնկալում եմ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն։ Հայաստանը ինքնադատաստանի երկիր չի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր