00:00:00

Ո՞վ է ստում, ՀՀԿ-ն, թե՞ Կարեն Կարապետյանը

01:39, 10 ապրիլ 2018

ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հայտարարել է, որ «որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Այսօր Սերժ Սարգսյանը վայր դրեց նախագահի իր լիազորությունները, զուգահեռ նաեւ Կարեն Կարապետյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց: Ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային Ժողովն ընտրելու է նոր վարչապետի: Այն, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը որեւէ մեկը չէր կասկածում: Սա առավել հստակ դարձավ Սերժ Սարգսյանի՝ իշխանական լրատվամիջոցներից մեկին տված մեկ հարցանի հարցազրույցից, որտեղ հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը դրժեց իր 2014 թվականին արած հայտարարությունը (թե  Սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնելու ոչ նախագահի եւ ոչ էլ վարչապետի պաշտոնին), եւ պնդեց, որ եթե  որոշում կայացնի, որ առաջադրվելու է վարչապետի պաշտոնին, ապա դա կլինի մեկ հավելումով: Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հաջորդ պնդումը տեղի ունեցավ շաբաթ օրը, երբ Բաղրամյան 26-ում հանդիպեցին Սարգսյանն ու Կարապետյանը: Մեր նախորդ հրապարկման մեջ անդրադարձել էինք այդ հանդիպմանը, նշելով, որ նախագահականի պատերից ներս կայացած հանդիպումը հրաժեշտի միջոցառում էր: Հիմա վերադառնանք Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությանը: Նա նշում է, թե որոշել ենք: Հիմա հարց է առաջանում, ովքե՞ր են եղել որոշողները: Հայտնի է, որ մինչ Կարեն Կարապետյանի հայտարարությունը ՀՀԿ-ական տարբեր տրամաչափի պաշտոնյաներ իրենց հարցազրույցներում նշում էին, որ կուսակցությունը վարչապետի թեկնածուի հարց չի քննարկել, իսկ եթե չեն քննարկել չունեն նաեւ համապատասխան որոշում: Կարապետյանը պնդում է, թե որոշել են: Հարց է առաջանում, ո՞վ է ստում, ՀՀԿ-ն, թե՞ Կարեն Կարապետյանը: Այս դեպքում իհարկե սա չէ, որ էականն է: Խնդիրը նրանում է, որ Կարեն Կարապետյանն էլ մյուս ՀՀԿ-ականներն էլ շատ լավ գիտեն, որ իրենք չեն որոշողը, իրենք չեն քննարկողը: Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում ցանկացած տիպի հարց որոշողը եղել է մեկ անձ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր