00:00:00

Ախտահանիչ սարքավորումներ՝ պաշտպանության բանակին

12:22, 06 ապրիլ 2020

Պաշտպանության բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ իրենց մեջ ընդգրկելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությունը: Այդ համատեքստում ապրիլի 5-ին «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն»  հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ: Նույն օրը ՊԲ կենտրոնական զինվորական հոսպիտալում բանակի բուժծառայության և «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն»  հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվել է սարքավորումների աշխատանքը, որի ընթացքում իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր