00:00:00

Կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի է մահացել․ վարչապետ

11:13, 06 ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գիշերը մեկ մահվան դեպք է գրանցվել կորոնավիրուսով վարակված։ Մահացել է 68 ամյա քաղաքացի, նա ունեցել է ուղեկցող հիվանդություններ, նաեւ երկկողմանի թոքաբորբ։
Հայաստանում հաստատված դեպքերի թիվն այսպիսով հասավ 833-ի, 57 մարդ ապաքինվել է, ութ մարդ մահացել։
Վարչապետը նաև լավ լուր հայտնեց։ Երեկ 263 թեստավորում են արել, և 11-ն է միայն դրական եղել։ «Սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այս լուրի գնահատականը ամբողջական տալու համար պետք է սպասել այսօրվա տվյալներին, որը պարզ կլինի վաղը առավոտյան։ «Եթե մեր հույսը արդարանա, ապա կնշանակի, որ այս սահմանափակումները սկսել են դրական արդյունք տալ: Եթե այդպես է, նշանակում է, որ մենք առաջիկա մեկ շաբաթում ավելի խստորեն պահենք պարետատան սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք երկուշաբթի օրվանից մտածենք ռեժիմի թուլացման մասին»,- հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր