ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Ղուկասյանը։
«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ հանձն առնելով այս կարևորագույն առաքելությունը, Ձեր հարուստ փորձն ու գիտելիքներն ամենայն հաջողությամբ ծառայեցնելու եք հայոց պետականության զարգացման և հայության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործին», - տեղեկացրել են Արկադի Ղուկասյանի գրասենյակից։