00:00:00

Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար

22:50, 05 ապրիլ 2020

Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար։ Այս մասին ասվում է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ ամփոփման մեջ, հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։ «Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ ամփոփումներ Ավարտական մաս Միջգերատեսչական հանձնաժողովն ապահովում է աշխատանքի թափանցիկության առավելագույն մակարդակ: Ստեղծվել է միասնական տեղեկատվական հարթակ` օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու և հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու, անհարկի խուճապի տարածումը կանխելու նպատակով: Միասնական տեղեկատվական հարթակի աշխատանքները համակարգում է Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Համապետական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միջգերատեսչական հանձնաժողովի համագործակցությամբ ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես՝ Համապետական ընտրությունների օրը ընտրատեղամասերում բնակչության անվտանգությունը առավելագույնս ապահովելու նպատակով բոլոր ընտրատեղամասերում նախապես իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների թվում են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման և պատրաստականության աստիճանի բարձրացման ապահովմանը, կորոնավիրուսի տարածման հնարավորությունը նվազագույնի հասցնելուն, մարդկային շփումները հնարավորինս քչացնելու միջոցով վարակի տարածմանը, կանխարգելմանն, ինչպես նաև սոցիալական աջակցությանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես՝ 1️⃣ Կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունված որոշմամբ ավելի է խստացվել ու սահմանափակվել պետական կառավարման մարմինների աշխատանքը: Ընդլայնվում են հեռավար աշխատանքների հնարավորությունները, շարունակում է գործել ՀՀ պարետատան հետ օպերատիվ կապը: 2️⃣ Հանրապետությունում կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը: 3️⃣ Մշակվել է կազմակերպություններում սանիտարահամաճարակային աշխատանքների կազմակերպման ուղեցույց, և այն ի կատար ածելու համար ուղարկվել է հանրապետական ու տարածքային մարմիններ. 4️⃣ Ճշգրտվել են մեկուսացման համար տարածքները և տարբեր բնակավայրերում այդ նպատակով ամրագրել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ. 5️⃣ Ստեղծվել է աշխատանքային խումբ` հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով. 6️⃣ Կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացվել և հրապարակվել են մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվներ: Նախորդ մասերի հղումները՝ մեկնաբանություններով»,- ասվում է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր