00:00:00

Միջմարզային տրանսպորտի արգելքն ու «Գյումրի» տաքսի ծառայության հնարամտությունը

18:35, 05 ապրիլ 2020

Ապրիլի 1-ին պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մինչև ապրիլի 12-ը երկարաձգված տեղաշարժի սահմանափակումները: Ըստ այդմ՝ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում: Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման: Այս հանգամանքը, սակայն որոշ գործատուների չի խանգարում իրականացնել ուղեւորափոխադրումներ։ Մասնավորապես Irakanum.am-ը գյումրեցիներից ստացել է ահազանգեր այն մասին, որ «Գյումրի» տաքսի ծառայությունը շարունակում է իրականացնել ուղեւորների տեղափոխում Երեւան եւ հակառակ ուղղությամբ։ Մեզ դիմաց քաղաքացիները հայտնեցին, որ տաքսի ծառայությունը միայն ընտանիքների չի տեղափոխում Երեւան, եւ օրական իրականացնում է 6-7 անգամ ուղեւորափոխադրում։ «Գյումրի» տաքսի ծառայության աշխատակիցը, ով ներկայացավ Դավիթ անունով մեզ փոխանցեց, որ իրականացնում են ամենօրյա ուղեւորափոխադրումներ։ «Պարետի որոշումը չի արգելում ընտանիքներ տեղափոխել, կամ մեկ անձ տեղափոխել»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե ահազանգած գյումրեցիները մտավախություն ունեն, որ ուղեւորափոխադրման արդյունքում մեծանում է վիրուսի տարածումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայրաքաղաք Երեւանը համարվում է համակաճարակի կենտրոն, տաքսի ծառայության աշխատակիցն արձագանքեց․ «Եթե փոխադրումները խմբակային չեն կատարվում, այսինքն ընտանիք է, կամ մեկ անձ, ինչի մասին է խոսք»։ Տաքսի ծառայությունն ունի մեքենաներ, որոնք նախատեսված են ինչպես չորս հոգով երթեւեկելու, այնպես էլ՝ վեց։ Հարցին, թե օրական քանի անգամ եք ուղեւորներ տեղափոխում Երեւան եւ հակառակը, ընկերության աշխատակիցը հրաժարվեց ասել, պնդելով, թե այն մեր խնդիրը չէ։ Աշխատակիցը միայն ասաց, որ ինչքան պատվեր լինում է, այնքանն էլ իրականացնում են։ Ուշագրավ է, որ Գյումրի- Երեւան ավտոճանապարհին տեղակայված է երեք անցակետ։ Ոստիկանները հսկում են քաղաքացիների տեղաշարժը, բայց թե ինչպես է ստացվում, որ նրանց ուշադրությունից դուրս է մնում այն հանգամանքը, որ օրական մի քանի անգամ գյումրեցի վեց հոգանոց «ընտանիքներ»  մեկնում է Երեւան, եւ այսպես շարունակ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր