00:00:00

«Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարևոր հարցը հետևյալն է». Արմեն Աշոտյան

17:37, 05 ապրիլ 2020

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞։ Արդեն քանի օր է՝ լրատվական, քաղաքական և հանրային դաշտը բուռն քննարկում է քաղավիացիայի կոմիտեի խայտառակ թերի աշխատանքի պատճառով առաջացած սկանդալը։ Բոլորդ ծանոթ եք խնդրին, չկրկնվեմ։ Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարևոր հարցը հետևյալն է։ Այս տարի նախատեսվում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ընդհանուր օդային տարածք ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը։ Տվյալ համաձայնագրի նախապատրաստման մեկնարկը տրվել էր 2017-ին, ԵՄ-ի հետ CEPA-ի ստորագրումից հետո։ Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում»։ «Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով` Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնել»,- նշել էր Ռևազյանը: Ըստ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, տվյալ համաձայնագիրը թույլ կտար լավագույնս ինտեգրել կողմերի ավիացիոն ծառայությունները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, նոր հնարավորություններ ստեղծել բիզնեսի և քաղաքացիների համար և այլն։ Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. արդյո՞ք Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասին EASA-ի պատրաստված զեկույցը և ցույց տված կարմիր քարտը հարցականի տակ են դնում նաև ԵՄ-Հայաստան համապատասխան համաձայնագրի ստորագրումը, այստեղից բխող բոլոր նոր վնասներով։ Հարցը հնչեղություն ունի նաև հունիսի 19-ին Փաշինյանի՝ Արևելյան Գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել նախատեսված այցի նախաշեմին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր