00:00:00

Սպասվում է անձրեւ, ապրոպ, լեռնային շրջաններում` ձյուն. Եղանակը Հայաստանում

17:21, 05 ապրիլ 2020

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 5-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով։ «Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում ապրիլի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +8+10, վաղը ցերեկը՝ +15+17։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+12, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+12, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +13+16, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+12, Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +10+15, Տավուշում գիշերը +5+10, ցերեկը՝ +13+18, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+12, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+18, Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+18, Արմավիրում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+18, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+12, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+18, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +11+15, Արցախում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +12+16 (հովիտներում՝ գիշերը՝ +8+113, ցերեկը՝ +18+21):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր