00:00:00

Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը զարկ կտա իտալերեն լեզվի տարածմանը

00:30, 10 ապրիլ 2018 Տնտեսություն

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը ապրիլի 9-ին  հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: ԵՊԼՀ ռեկտորը կարեւորեց դեսպանի դերը հայաստանյան եւ իտալական կրթօջախների միջեւ հարաբերությունների զարգացման գործում` իր երախտագիտությունը հայտնելով ոչ միայն գործնական արդյունավետ համագործակցության, այլեւ անձնական ջերմ վերաբերմունքի համար: ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն իր ուրախությունը հայտնեց ԵՊԼՀ-ում գտնվելու համար` հույս հայտնելով, որ Իտալիայի մշակույթը ուսանողներին ներկայացնելու եւ նրանց հետ շփվելու առիթներ դեռ  շատ կունենա: Իսկ այս միջոցառման կարեւորությունը դեսպանն առանձնահատուկ ընդգծեց՝ այն նպատակ ունի խրախուսելու իտալերեն լեզվի և մշակույթի կիրառումն ու տարածումը Հայաստանում:  Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ պարոն Ռոբերտո Նոչելլան, տիկին Պաոլա Մաջին և «Դանթե Ալիգիերի» կազմակերպության արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ պարոն Ջուզեպպե դ’Անտոնիոն, ՀՀ արտաքին գործերի նախարարությանփոխնախարար Ա. Պապիկյանը, ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: <<127 տարվա պատմություն ունեցող  «Դանթե Ալիգիերի» կազմակերպությունը աշխարհում 401 ներկայացուցչություն ունի, կարծում եմ 402-երորդը շուտով կհիմնվի Հայաստանում>>,-նշեց  դեսպանը և հավելեց,- «Վստահ եմ` ԵՊԼՀ-ն և «Դանթե Ալիգիերի» -ն կկարողանան գտնել համագործակցության ֆունկցիոնալ, Հայաստանի  կրթական համակարգի զարգացմանը նպաստող, փոխշահավետ ոլորտներ, իսկ ես ամեն կերպ կաջակցեմ այդ համագործակցության կայացմանն ու ամրապնդմանը»:  Ռոմանական եզուների ամբիոնի վարիչ Ֆ. Հովհաննիսյանը, ողջունելով և ներկայացնելով հյուրերին, նշեց, որ իտալերենն այն ժողովրդի լեզուն է, որը համամարդկային արժեքներ է տվել աշխարհին և հանդիսացել է Եվրոպայի քաղաքակրթության օրրանը:  Դեսպանը տպավորված էր ուսանողների իտալերենի իմացությամբ: <<Հետագայում նոր ծրագրեր կիրականացվեն` համագործակցությունը սերտացնելու և ավելի շատ ուսանողների ներգրավելու համար:  Թեև ես դեռ 15 օր է ինչ հայաստանում եմ , բայց  հայաստանյան մեր բարեկամների եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ որեւէ արդյունավետ քայլ անելու առիթը բաց չեմ թողնի` հաճախակի բանակցելով ինչպես Իտալիայի արտգործնախարարության, այնպես էլ կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ: Վստահեցնում եմ, որ ես դա կանեմ ոչ միայն դիվանագիտական պարտավորություններից ելնելով: Ինձ համար այս գործն ավելին է, քան դիվանագիտությունը»,- ասաց Վինչենցո դել Մոնակոն:  Իտալիայի դեսպանը տեղեկացրեց, որ մայիսին Հայաստանում իտալական ֆիլմերի փառատոն  է անցկացվելու և ակնկալում է ուսանողների ակտիվ մասնակցությունը :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր