00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Օրինաց երկրի» ղեկավարներին

18:15, 27 փետրվար 2018

Այսօր՝ փետրվարի 27-ն, «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի  և փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին, Արցախին , հայության հիմնախնդիրներին, Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակաին առնչվող հարցերի լայն շրջանակ: Արմեն Սարգսյանն  ՕԵԿ նախագահին և փոխնախագահներին ներկայացրել է այն տեսլականը և սկզբունքային  մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է Հայաստանի առջև ծառացած հնդիրները լուծելու հարցում՝ ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է երկրի առջև ծառացած ներքին և արտաքին հիմնական մարտահրավերների, հասարակությանը հուզող խննդիրների և դրանց լուծման հետ կապված  «Օրինաց երկիր» կուսակցության  մոտեցումները և պատկերացումները: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ խոշոր, ռազմավարական ծրագրերի առաջադրման և իրականցացման հետ կապված: Հանդիպումն անցել է ջերմ և անկաշկանդ աշխատանքային  մթնոլորտում: Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանը և ՕԵԿ փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հաջողություն են մաղթել Արմեն Սարգսյանին առաջիկա ընտրական գործընթացներում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31