00:00:00

Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

20:53, 04 ապրիլ 2020

ArmDaily.am-ի տեղեկություններով Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում երեկ գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակակիրը Մարալիկ քաղաքից է: Մեզհետ զրույցում Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց, որ համայնքում մշտապես կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են: «Ախտահանման, իրազեկման և այլ կանխարգելիչ միջոցառումներ մշտապես իրականացնում ենք, մեր միակ խնդրանքն է բնակչությանը, որ հնարավորինս քիչ դուրս գան տնից»: Հարցին՝ միայն այս դեպք է գրանցվել՝ Գևորգյանը պատասխանեց. «Այո, դեռևս մեկ հաստատված դեպք կա, կոնտակտավորներն էլ մեկուսացված են»:
Նշենք, որ առողջապահության նախարարությունը առանձին դեպքերով որևէ տեղեկատվություն չի տրամադրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր