00:00:00

Խոզի մսի, բենզինի և այլ ապրանքների գներ էլ էական իջել են․ պատգամավորի գրառումը

18:36, 04 ապրիլ 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում թանկացումների վերաբերյալ հետևյալ գրառումն է արել. «Այո՛, իմբիրի, սխտորի, կիվիի գինը էական աճել է, բայց խոզի մսի, բենզինի և այլ ապրանքների գներ էլ էական իջել են։ Կարծում եմ՝ առաջին հերթին մենք մեր ռացիոնալ վարքագծով կարող ենք զսպել գնաճը և հակառակը։ Իհարկե ՏՄՊՊՀ պետք է շարունակի ուշադիր հետևել շուկային»։ «Թանկացել են նաև ոսպը, հնդկաձավարը, ձուն, կարագը, ալյուրը...խոզի մսի գնի իջեցման մասին, որ գրեցիր, հիշեցի Ֆրանսիայի թագուհուն, եթե մարդիկ հաց չունեն, թող կարկանդակ ուտեն․․․»,– գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Խոզի միս, բենզին և առհասարակ նմանատիպ ապրանքներն ամեն օր չես առնում, կամ ուտում: Հետեւեք, պարոնայք պատգամավորներ: Եթե ես չեմ վաստակում, կամ վաստակում եմ 150000 դրամ, հաստատ էս նեղ մաջալին չեմ գնալու խոզի չալաղաջ առնեմ, կամ մեքենաս բենզին քշեմ: Կգնամ ու կգնեմ ոսպ, բրինձ, աղ, շաքարավազ և նման բաներ, որոնց գինը էականորեն բարձրացել ա»,– գրել է մեկ այլ օգտատեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր