00:00:00

Զգուշացում Գործող Իշխանավորին․ Զարուհի Փոստանջյան

18:13, 04 ապրիլ 2020

Հայաստանի Հանրապետության անունից՝ գործող իշխանություն, եթե չգիտես, ապա՝ իմացիր։ 20-րդ դարի սկզբին՝ Ռուսական կայսրության անկումից հետո, կովկասյան թաթարների համար ստեղծված «Ադրբեջանի Հանրապետություն» քաղաքական նախագծի հիմքում ընկած էր նաև հայերին պատկանող կենսական տարածքների և կարողությունների օտարումը: «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի իրագործմամբ մենք՝ հայերս, կորցրեցինք մեր հայրենիքի անբաժան մաս կազմող, կենսական նշանակության ռազմաքաղաքական կարևոր կենտրոններ` Արցախ նահանգը (11,528 քառ. կմ), Ուտիք նահանգը (11,315 քառ. կմ) և Վասպուրական նահանգի՝ Նախիջևան գավառը (5,363 քառ. կմ): Խորհրդային Միության անկումից հետո «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի հեղինակներին մասամբ  հաջողվեց կասեցնել նախագծի տապալումը: Մենք՝ հայերս, կարողացանաք ազատագրել մեր հայրենիքի՝ բացառապես Արցախ նահանգի զգալի մասը, ինչպես նաև Ուտիք նահանգի մի փոքր մասը՝ թրքական վայրագ տարրից: Այն որ «Ադրբեջանի Հանրապետություն» նախագիծը վտանգի տակ է և ենթակա է վերանայման՝ «բարելավման», նախագծի հեղինակները հասկանում և գիտակցում են: Այդ «վերանայման» ուղղությամբ վերջիններս գործադրում են որոշակի ջանքեր` (օրինակ, 2016 թվականի ապրիլյան պատերազմ և «Ադրբեջանի Հանրապետություն» տարածքի ԵՏՄ ներգրավվում): Այժմ «Ադրբեջանի Հանրապետություն» նախագծի բաժնետերերից մեկին՝ մեր հայրենակից Միսակ Լազարյանին, ով 2012 թվականից ի վեր գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կալանավորելու և հանձնելու նախաձեռնությունը լրացուցիչ վկայություն է «Ադրբեջանական Հանրապետություն» նախագծի «բարելավման» սպասարկման վերաբերյալ: ​«Մուղամի» սիրահարներ և կեղծ խաղաղասերներ. Ձեր գործունեությունը որակվում է որպես պետական դավաճանություն: Թրքական վայրագ տարրի առաջնորդի հետ փակ դռների հետևում երկարատև բանակցությունները և հետագա հայտարարությունները` «կիրթ Ալիևի» և «Ադրբեջանի ժողովրդին բավարարելու» վերաբերյալ հիշեցնում են խաչագողին: «Թավշյա հեղափոխականներ». Մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից Ձեր գործողությունները գռեհիկ են և ավտորիտար: Հ.Գ. ​Գործող իշխանավոր. Մենք չենք մոռացել, և դու էլ մի մոռացիր ընդհատակում և կալանավորի կարգավիճակում գտվելու մութ անցյալդ: Հայաստանի Հանրապետության անունից գործող անձինք զգուշացեք 21-րդ դարի «Նեմեսիսի» մարտիկներից: Սրբությունները առևտրի առարկա չեն։ Արյամբ ազատագրված հայրենիքում հոգիները լսում են Կոմիտաս և ապրում նրա ոգով: Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր