00:00:00

Քորթնի Քարդաշյանը Հայաստանում արված լուսանկարներ է հրապարակել և կիսվել հիշողություններով

20:03, 04 ապրիլ 2020 Շոուբիզնես

«Keeping up with the Kardashians» նոր հեռուստաշոուն Քիմ և Քորթնի Քարդաշյանների՝ Հայաստան այցի մասին էր: Քորթնին Հայաստանում առաջին անգամ էր և իր տպավորությունների մասին կիսվել է ինստագրամում. «Այս օրերին մենք ամբողջ ընտանիքով տանն ենք և կենտրոնացած ենք բոլորիս առողջության և ապահովության վրա: Ճանապարհորդել չենք կարող, բայց կա ժամանակ վերհիշելու մեր ուղևորության մասին, երբ Քիմի և երեխաների հետ առաջին անգամ եղա Հայաստանում: Այդ կարճ ժամանակահատվածում մենք կարևոր գործեր արեցինք և պատմական վայրերում եղանք:
Ուղևորության ընթացքում այցելեցինք Էջմիածին և այնտեղ մկրտեցինք երեխաներին: Տաճարը Հայաստանի առաջին եկեղեցին է. ի դեպ, Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունեց քրիստոնեությունը: Անբացատրելի զգացողություն ունեի այնտեղ գտնվելով: Մենք երեք օրով էինք Հայաստանում, տեսնելու շատ բան կար: Երեխաներիս շատ հետաքրքիր էր լսել Հայաստանի մասին պատմություններ, հատկապես, թե ինչպես է Նոյի տապանը կանգնել Արարատ լեռան վրա: Նրանց համար հուզիչ էր, և վստահ եմ` գիտակցում են, որ ինչ-որ կերպ կապված են այս երկրի հետ: Շատ ուզում էի հայկական ուտեստները փորձել: Երևանում գտանք մի ռեստորան, որտեղ հայկական ուտելիքներ կային, երեք անգամ այնտեղ եմ եղել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր