Ամերիկացի երգչուհի Փինքը գրառում է կատարել Instagram-ում և տեղեկացրել,որ երկու շաբաթ առաջ իր և 3-ամյա որդու մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են եղել, որից հետո նրանք թեստ են հանձնել:
Փինքի թեստի պատասխանը դրական է եղել, ինչից հետո ամբողջ ընտանիքը ինքնամեկուսացվել է:
«Մի քանի օր առաջ մենք նորից թեստ հանձնեցինք, բարեբախտաբար պատասխանը բացասական է: Ուղղակի զավեշտալի է և մեր կառավարության ձախողումն է, որ թեստավորումը ավելի հասանելի չէ: Այս հիվանդությունը լուրջ է և իրական: Մարդիկ պետք է իմանան, որ հիվանդանում են և’ մեծահասակները, և’ երիտասարդները, առողջները և անառողջները, հարուստները և աղքատները, թեստավորումը պետք է ազատ լինի և հասանելի, որպեսզի պաշտպանենք մեր երեխաներին, մեր ընտանիքներին, ընկերներին և հասարակություններին: Փորձելով աջակցել առողջապահության ոլորտի մասնագետներին, որոնք ամեն օր կռվում են առաջնագծում, 500 հազար ԱՄՆ դոլար եմ նվիրաբերում Ֆիլադելֆիայի Temple հիվանդանոցի հիմնադրամին (Temple University Hospital Emergency Fund)` ի հիշատակ մորս, որը 18 տարի աշխատել է Կարդիոմիոպաթիայի և սրտի փոխպատվաստման կենտրոնում: Բացի այդ 500 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերում եմ Լոս Անջելեսի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին City (of Los Angeles Mayor’s Emergency COVID-19 Crisis Fund)»,-գրել է երգչուհին` շնորհակալություն հայտնելով առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին իրենց աշխատանքի համար և բոլորին կոչ է արել մնալ տան: