00:00:00

Սերժ Սարգսյանի լուսանկարով փուչիկները օդ բարձրացան (տեսանյութ)

23:29, 09 ապրիլ 2018

Ազատության  հրապարակում հավաքված քաղաքացիները համարում են, որ այսօր տոնական օր է, քանի որ առաջին օրն է, որ Սերժ Սարգսյանը պետական պաշտոնյա չէ: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ութ օր Սերժ Սարգսյանը չի լինելու իշխանության ղեկին, եւ ժողովրդի համախմբվածության շնորհիվ կարելի է հասնել նրան, որ յուրաքանչյուր օրը կլինի առանց Սերժ Սարգսյանի: Հավաքվածները վանկարկեցին մերժիր Սերժին, որից հետո օդ բաց թողեցին Ս. Սարգսյանի լուսանկարով փուչիկները, հայտարարելով, որ ցրում են գաղջ մթնոլորտը: https://www.youtube.com/watch?v=cMtQdWWYlP4&feature=youtu.be https://www.youtube.com/watch?v=MT_vTS0Z2Ig&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր