00:00:00

«Այսօր ազատվում ենք մեկից, ով Հայաստանին անցած 10 տարիների ընթացքում շատ մեծ ծավալների վնաս է տվել»

23:00, 09 ապրիլ 2018

Այսօր մենք ազատվում ենք մեկից, ով Հայաստանին անցած 10 տարիների ընթացքում շատ մեծ ծավալների վնաս է տվել: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում Հանուն Հայաստան պետության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լևոն Բարսեղյանը: Նա ողջունեց կազմակերպիչներին, մասնակիցներին, հացադուլ ու նստացույց անողներին: Ապա ելույթի իրավունքը տրվեց Պետրոս Մակեյանին, ով նշեց, որ դեռ դժբախտաբար չենք պրծել Սերժ Սարգսյան կոչվող չարիքից: «Մենք մինչև 17-ը պետք է հրապարակում լինենք, որպեսզի պրծնենք»,-ասաց նա: Մակեյանը կոչ արեց ուսանողներին դասադուլ անել, մասնակցել իրենց հանրահավաքին: Պետրոս Մակեյանն ասաց, որ իրենց փորձում են կցել Սասնա ծռերին: «Իշխանությունն ինչ-որ պահի կարող է մեզ վրա հոդվածներ դնել, սա է նպատակը»,-ասաց նա: Վերջինս նկատեց, որ իրենք հանդիպում են ունեցել նաև Քաղաքացիական պայմանագրի անդամների հետ, համաձայնեցրել են աշխատանքների բաժանումը: Նա նաև հայտարարեց, որ ներկա են Արամ Կարապետյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչն ուրախալի է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր