00:00:00

Ալավերդցի Վահագնը ազատ է արձակվել

20:18, 01 ապրիլ 2020 Իրավական

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը:
«Կորոնավիրուսի ու արտագարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում բանականության հետ աղերս չունեցող, աննորմալ երևույթներ։ Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Գզոգյանը որոշում է կայացրել գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (առանձնապես ծանր հանցագործություն) մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)... Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ոչ միայն նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են հիմնավորում, որ նրա կողմից ուղիղ միջամտություն է իրականացվել քննությանը, ապօրինի ազդեցություն է իրականացվել գործով վկաների նկատմամբ, այլ նրա կողմից վերահսկվել ու նյութապես շահագրգռվել է նաև նախաքննական մարմինը։ Ավելին` նման որոշում է կայացվել այն դեպքում, երբ գրավի միջնորդության դեմ առարկություն ներկայացնող դատախազը դատարանին տրամադրեց նաև այս գործով կարևոր վկաներից (դատարանում դեռ հարցաքննված միակ վկայի) մեկի ցուցմունքը, որով փաստվում է արդեն դատաքննության ընթացքում վկայի վրա անօրինական ազդեցությունը, մասնավորապես ՌԴ տարբեր քաղաքներում վկայի հետ հանդիպումներ, անուններ, հեռախոսահամարներ, «իրավապաշտպաններ», վկայի կողմից դատարանում ասվելիքի թելադրում, անունների սոցորեցէւմ, որոնք վկան պիտի հնչեցնի և այլն։ Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են ու ամեն ինչ պարզ է։ Մնում է պարզել, թե մինչև որ օղակներն է հասած այս «աննախադեպ» որոշման կայացման «դաբրոների» հետքը... Սա է այսօր հայկական իրականությունը, մնացածը էժանագին շոու է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր