00:00:00

Բանակցություններն Ադրբեջանի հետ համաձայնագրի շուրջ ընթանում են. Սվիտալսկի

22:09, 09 ապրիլ 2018

«Բանակցություններն Ադրբեջանի հետ համաձայնագրի շուրջ ընթանում են: Այս փուլում չեմ կարող կանխատեսել, թե ինչ ընթացք կստանան այդ բանակցությունները: Հստակ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենք աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այս համաձայնագիրը մեխանիզմներ չի պարունակում որևէ հակամարտություն լուծելու համար: Այս համաձայնագիրը արտացոլում է Եվրամիության անդամ-պետությունների դիրքորոշումները: Մենք աշխատում ենք Հայաստանի հետ միասին, որպեսզի համաձայնագիրը վավերացվի: Մենք հավատում ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում: Մենք հավատում ենք, որ համաձայնագրի վավերացումից հետո անիրականը կարող է դառնալ իրական, և Հայաստանը կզգա փաստաթղթի դրական կողմերը»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր