00:00:00

«Բարեկամության Գույները» խորագրով մշակութային միջոցառում Քուվեյթում

22:00, 09 ապրիլ 2018 Մշակույթ

Ապրիլի 7-ին Քուվեյթում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայ Ազգային վարժարանի հետ համագործակցությամբ Քուվեյթի Աբդել Ազիզ Ալ-Բաբտեյն գրադարանում իրականացվեց «Բարեկամության Գույները»/ Colors of Friendship/ խորագիրը կրող մշակութային միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին։ Միջոցառման առանցքում մանկապատանեկան գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսն է, որտեղ հայ և արաբ երեխաները գույների լեզվով ներկայացրել են Հայաստանի, Քուվեյթի ժողովուրդների բարեկամության և մշակույթների երկխոսության իրենց ընկալումը: Միջոցառմանը ներկա էին Քուվեյթում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Իրաքի դեսպանները, Քուվեյթի և շրջակայից թեմի առաջնորդ Տեր Մասիս Ծ. Վրդ. Զոփույանը, Քուվեյթում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քուվեյթահայ համայնքի անդամներ։ Բացման խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը նշեց․ «Հայ և արաբ ժողովուրդները բարեկամության և փոխըմբռնման հարուստ պատմություն ունեն։ Առկա է մեր բարեկամությունն էլ ավելի խորացնելու ու ամրապնդելու մեծ ներուժ: Բարեկամության և հարգանքի լեզվով է խոսում մեր նոր սերունդը, ինչի մասին են վկայում այսօր ցուցադրված նկարները։ Մենք նոր սերնդից սովորելու շատ բան ունենք, այդ թվում մեր Երկիր մոլորակը բարեկամության ու խաղաղության մեջ պահելու պատասխանատվությունը»։ Դեսպան Բադեյանը նշեց նաև, որ այս միջոցառումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների շարքում, քանզի հնարավորություն է ընձեռում ներկան ու անցյալը տեսնել ապագան կերտողների՝ երեխաների աչքով։ Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեցին նաև Ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգիսյանը և Ալ-Բաբտեյն գրադարանի տնօրեն Սուադ Ալ-Աթիկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր