00:00:00

Փոստանջյանն անպատվեց Րաֆֆի Հովհաննիսյանին

21:59, 09 ապրիլ 2018

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Րաֆֆի Հովհաննիսյանին «հաճախորդ» է անվանում:   Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, Զարուհի Փոստանջյանը նշեց,  որ դա Սերժ Սրագսյանի գործակալական ցանցը կրող հայտարարություն է:«Շատ եմ ցավում, որ նման հայտարարությամբ հանդես է եկել տվյալ անձը, քանի որ այն խորհրդարանը, որը ձևավորվել է 2017 թվականին, անօրինական է: Այդ խորհրդարանը չէր կարող ոչ առաջադրել, ոչ էլ ընտրել ինչ-որ մեկին»,- ասաց նա: Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ 2013 թվականին այս օրը Բաղրամյան պողոտայում ոստիկանները հարձակվել էին մարդկանց վրա, ճնշել են ժողովրդի արդար ցասումը: Ըստ նրա՝ ճնշողներից մեկը եղել է Արմեն Սարգսյանը, քանի որ նա լռել է:«Ես դա համարում եմ հաճախորդական հայտարարություններից մեկը: Եվ անձինք, ովքեր նման հայտարարություններ են անում, նրանք բոլորը հաճախորդներ են», - հավելեց Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր