00:00:00

Պարետի որոշումը խախտելու համար Երևանի Վարդանանց փողոցում գտնվող 2 շինանյութի խանութի գործունեությունը կասեցվել է․ սեփականատերերի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ

13:12, 30 մարտ 2020 Իրավական

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` քիչ առաջ ոստիկանները Երևանի Վարդանանց փողոցում հայտնաբերել են գործունեություն իրականացնող շինանյութի 2 խանութ։ Շինանյութի խանութների աշխատանքը դադարեցվել է, և սեփականատերերի նկատմամբ իրականացվել վարչական վարույթ` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է` արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:
Ոստիկանությունը հորդորում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր