00:00:00

Սերժ Սարգսյանը պաշտոնապե՞ս էր հայտարարում, թե՞ կարծիք էր հայտնում. պատգամավոր

17:43, 27 փետրվար 2018

«Ցանկացած անձի վերաբերյալ սպառիչ գնահատական տալու համար դրա պատասխանը կլինի դիլետանտություն, եթե Դուք պարզապես ինչ-ինչ նյութերի հիման վրա փորձում եք գնահատական տալ և սպառիչ հայտարարել, որ այս անձի նկատմամբ հետապնդումը եղել է քաղաքական կամ ոչ այնքան քաղաքական, այսպիսի գնահատականները չեն կարող բնորոշ լինել ինձ՝ տվյալ դեպքում իրավաբանի»,-այսօր Ազգային ժողովում ասաց Բարձրագույն դատական խորհրդի երկրորդ պաշտոնում առաջադրված Գևորգ Դանիելյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցին, թե արդյոք ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը եղել է քաղբանտարկյալ, թե հանցագործ։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց Դանիելյանից, թե արդյոք 2014 թվականին, երբ իր ներկայությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պաշտոնապես այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, իսկ պառլամենտական կառավարման անցման ժամանակ վարչապետի պաշտոնին, պաշտոնապե՞ս է հայտարարել, թե՞ կարծիք է հայտնել։ «Ձեր տպավորությամբ երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ պաշտոնապես հայտարարում էր, հիմա նա պաշտոնապե՞ս էր հայտարարում, թե՞ կարծիք էր հայտնում», - ասաց Փաշինյանը։ Դանիելյանը պատասխանեց, որ հայտարարությունը եղել է իրենց ներկայությամբ, բայց այն բոլորին է հասանելի եղել, ու ինքը չի կարող մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ «Կան քաղաքական գործընթացներ ու դրանց համատեքստում պետք է գնահատել այս հայտարարությունը։ Կարծիք է, թե տեսակետ, ես դրա պատասխանատուն չեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր