00:00:00

Խանութից գողացել էին կես միլիոն դրամի հագուստ

14:39, 28 մարտ 2020 Իրավական

Օրերս ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հարմարեցված գործիքով բացել են Րաֆֆու փողոցում գտնվող խանութներից մեկի դուռն ու գողացել մոտ կես միլիոն դրամի հագուստ: Հաղորդումը ստանալուն պես, քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին` դեպքի վայրի զննությունից, մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի արդյունքում, դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Հարավարևմտյան զանգվածի Բ 2 թաղմասի 24-ամյա մի բնակիչ: Վարդանանց փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=Ik_H25a43R8&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր