00:00:00

«Ներարկիչում թմրանյութ է, պատրաստել եմ պիրալգինի, բենզինի և այլ նյութերի խառնուրդից». Կասկածյալին բերման են ենթարկել

15:07, 27 մարտ 2020 Իրավական

Մարտի 24-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Գյումրիի Արամ Խաչատրյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, կասկածվողը Գյումրիի Մինաս Ավետիսյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Ախուրյանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնավուն հեղուկով 5 մլ տարողությամբ ներարկիչ: Ըստ բերման ենթարկվածի` ներարկիչում թմրամիջոց է, ինքն է պատրաստել իր օգտագործման համար` պիրալգինի, բենզինի և այլ նյութերի խառնուրդից: Թմրամիջոցն առգրավվել է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր