00:00:00

37-ամյա վարորդը Մալիշկա գյուղում Opel-ով բախվել է արգելապատնեշներին և գլորվելով հայտնվել ձորում

19:57, 09 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128-րդ կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ, գրում է shamshyan.com-ը։ Պարզվել է, որ 37-ամյա Հարություն Միքայելյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 NV 316 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեզափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից հետազոտվելուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում՝ հայտարարելով, որ իրենց լավ են զգում։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց երթևեկելի գոտի և քարշակով տեղափոխվեց անվտանգ վայր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր