00:00:00

Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել է գողություններ

19:50, 09 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 7-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Վիգեն Մ.-ն, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, «Վնասվածքաբանական և օրթոպեդիա» Բ/Կ սենյակներից մեկից գողացել է Նարինե Թ.-ի դրամապանակը և «Սամսունգ» մակնիշի բջջային հեռախոսը: Գողոնն առգրավված է: Վիգեն Մ.-ն բացատրությամբ նշել է, որ 2017-2018 թթ. ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել է գողություններ: Ձեռնարկվոում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր