00:00:00

Ախալքալաքում պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են հնչել

18:46, 26 մարտ 2020 Իրավական

Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 15:40-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ: Առայժմ պարզ չէ, թե ով է կրակել, հաղորդում է «Ալիք Մեդիան», վկայակոչելով Jnews-ն: Լրատվականը նաեւ գրում է, որ տեղում չկան շտապօգնության մեքենաներ: Շատ մարդ է հավաքվել պատգամավորի տան մոտ, սակայն առայժմ ոչ ոք ոչինչ չի խոսում: Նշվում է, որ կրակոցները հնչել են Հենզել Մկոյանի տան հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկի ուղղությամբ, որը պատկանում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին: Առայժմ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր