00:00:00

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

18:42, 25 մարտ 2020 Իրավական

Այսօր «Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել: Իրականացված մի շարք գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ձայնային հաղորդագրությունները «Facebook Messenger» ծրագրի միջոցով տարածել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985թ. ծնված Ի. Վ.-ն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել և չհավատալ խուճապ առաջացնելու նպատակով տարածվող նման կեղծ լուրերի և հետևել պաշտոնական տեղեկատվության:
ԱՀ ոստիկանություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր