00:00:00

Երեւանի ավտոլվացման կետերից մեկում երկու երիտասարդ է դանակահարվել

19:25, 09 ապրիլ 2018 Իրավական

SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ ապրիլի 9-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն 2 դանակահարված երիտասարդ է տեղափոխվել։ Ժամը 01։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 23-ամյա Ռազմիկ Գրիգորյանն ու 22-ամյա Սեդրակ Մանուկյանը, ովքեր եղել են դանակահարված, և հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հիվանդանոցում հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ադոնցի փողոցում գործող ավտոլվացման կետից և նրանց սուր կտրող-ծակող առարկայով հարվածելու մեջ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները որոնում են 20-ամյա Արգիշտի Սարգսյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր