Առանց որևէ հիմք ներկայացնելու երեք ոստիկաններ սկսեցին հրմշտել Գասպարիին, ձեռքից խլել պաստառը։ Դեմիրճյան փողոցի վրա է գտնվում Արմեն Սարգսյանի հայրական տունը, ոստիկանները փակելով Գասպարիի ճանապարհը՝ սահմանափակում էին նրա տեղաշարժը թույլ չէին տալիս մոտենալ Սարգսյանի հայրական տանը։
Հրմշտոցի արդյունքում վատացավ Գասպարիի ինքնազգացողությունը։
Ոստիկանությունը արգելեց Գասպարիին մնալ Արմեն Սարգսյանի հայրական տան մայթին՝ պատճառաբանելով, թե բնակիչները բողոքում են նրա՝ այդտեղ գտնվելու դեմ։
Բռնելով ձեռքերից ու ոտքերից՝ Գասպարիին հեռացրին դիմացի մայթ։ Լրագրողների ներկայությամբ ոստիկաններն այլևս ձեռնպահ մնացին բռնի գործողություններից։
Նյութի աղբյուրը՝ forrights.am