00:00:00

Եթե փորձելու են հավերժացնել ինչ-որ մեկի իշխանությունը, անունը Նժդեհ էլ լինի, երկիրը երկիր չի դառնա. Րաֆֆի Հովհաննիսյան

18:21, 09 ապրիլ 2018

Մեկ հոգով երկիրը չի փոխվելու, բայց ամեն քաղաքացի, մեկ առ մեկ կարող է ներդրում ունենալ այդ փոփոխությունը իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ներկա է եղել ԱԺ հատուկ նիստին: «Սա նոր սկիզբ է Հայաստանի համար, ամեն ինչ չէ, որ կատարյալ է: Մենք գիտենք,  թե մինչեւ այսօր երդմնակալության արարողությունները ինչ հիմքերի վրա են տեղի ունեցել: Սա, բոլոր դեպքերում իր համար նոր հնարավորություն է երկիրը վերափոխելու համար: Երբ խոսում ենք ազգային երկխոսության մասին, որը հենց իր առաջարկն է, դա ենթադրում է ոչ թե վերացական, այլ իրական երկխոսություն ժողովրդի հետ, այն ժողովրդի, որը հիմա քայլարշավի մեջ է, եւ որը քիչ հետո հանրահավաքում կդնի իր արդար բողոքներն ու պահանջները»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հարցին , թե Արմեն Սարգսյանը ի՞նչ կարող է փոխել Հայաստանում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեկ հոգով երկիրը չի փոխվելու, բայց ամեն քաղաքացի, մեկ առ մեկ կարող է ներդրում ունենալ այդ փոփոխությունը իրականացնելու համար: Նախագահն ունի բավականին մեծ փորձառություն, եւ եթե կարողանա ի սպաս դնել պետականության օգտին, կարծում եմ՝ կկարողանանք դուրս գալ այս վիճակից: Սա նշանակում է ողնաշար, սկզբունքայնություն եւ կցորդի կարգավիճակից դուրս գալու ուժ: Ես հույս ունեմ, որ ինքը երբեւէ չի զղջա իր արածի համար, հույս ունեմ, որ մինչեւ իր պաշտոնավարման ավարտը կկարողանա իր փափուկ խոսքով եւ դիվանագիտությամբ օգնել, որ երկիրը փոխվի»: Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, եթե ապրիլի 17-ը (այդ օրն է ընտրվելու վարչապետը-խմբ) դառնա, ինչ-որ մեկի կամ ինչ-որ քաղաքական ուժի իշխանությունը հավերժացնելու փորձ, անունը Արմեն Սարգսյան լինի, թե Գարեգին Նժդեհ, մեր երկիրը երկիր չի դառնա. «Սա ենթադրում է, որ նույն Սերժ Սարգսյանը եւ մյուսները հասկանան, որ իրենք հնարավորություն ունեն Արմեն Սարգսյանի միջոցով կամաց-կամաց փոխել երկիրը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր