00:00:00

Վերանորոգման աշխատանքների նպատակով Երեւանում եւ որոշ մարզերում գազամատակարարումը կդադարեցվի

17:52, 09 ապրիլ 2018

Վերանորոգման եւ կարգաբերման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 10-ին ժամը 11:00-ից  մինչեւ ժամը 17:00-ն դադարեցվելու է Ենոքավան, Գետահովիտ գյուղերի, Իջեւան քաղաքի Արցախյան, Թավրիզյան, Ղարագյոզան, Երիտասարդական, Ազատամարտիկների, Մայիսի 28-ի, Անկախության, Սպանդարյան, Մետաղագործների փողոցներով պարփակված թաղաղամասերի եւ 75 կազմակերպությունների, ժամը 10:00-ից  մինչեւ ժամը 19:00-ն՝ Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21, 21ա, 23, 25, 27, 27/1, 29, 29ա, 31, 31/1, 33, 33/1, 33/2 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների եւ տարբեր նշանակության 7 հանրային օբյեկտների սպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի վարչությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 10-ի ժամը 8:00-ից մինչեւ ապրիլի 11-ի ժամը 18:00-ն էլ կդադարեցվի Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի բոլոր հանրային օբյեկտների, որոշ թաղամասերի եւ  Հյուսիսային, Արին-Բերդի, Արցախի փողոցներով պարփակված թաղաղամասերի, Բարձրաշեն գյուղի, ինչպես նաեւ Մուշավան, Ջրաշեն եւ Վարդաշեն համայնքների, Նուբարաշենի եւ Ավանեսով փողոցների հարակից տարածքների սպառողների գազամատակարարումը: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր